Բավ է պառակտվել
03-04-2014 10:10

«Հայերի դեմ բռնությունները շարունակվում է Հայոց ցեղասպանությունից մոտ 100 տարի անց». ամերիկացի կոնգրեսական

Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի վրա հարձակմանն իր հայտարարությամբ անրադառցել է նաև Ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփիերը, հայտնում է Asbarez-ը: Կոնգրեսականն իր հայտարարության մեջ նկատել է, որ Թուրքիան միջամտում է առանց այդ էլ պատերազմից բզկտված Սիրիայի զարգացումներին, իսկ հայերն այդ կոնֆլիկտում նորից ստիպված են լքել իրենց տները: Սիերն ասել է, որ Քեսաբը քրիստոնյաների ապահով հանգրվանն էր, սակայն այժմ քեսաբահայերն անգամ չգիտեն՝ ինչ է սպասվում իրենց առաջիկայում:
«Հակահայ բռնություններն իրողություն են, սակայն աշխարհը դեռ մերժում է դրանք»,- ասել է նա՝ նկատելով, որ հայերի դեմ քաղաքականությունը շարունակվում է Հայոց ցեղասպանությունից մոտ 100 տարի անց: Կոնգրեսականն իր երկրի իշխանություններին կոչ է արել հարցում անել Թուրքիային՝ հարձակմանն ու «Ալ Կաիդա» խմբավորմանն ունեցած իր առնչությունների կտրվածքով:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Թուրքիայի տարածքից սկսված հարձակման հետևանքով 2.000 հայեր ստիպված են եղել լքել իրենց տները: