Բավ է պառակտվել
25-01-2014 11:36

ԱՄՆ-ը շարունակում է հորդորել՝ հակամարտությունը կարգավորել միայն խաղաղ ճանապարհով

 ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մարի Հարֆը նշել է, որ իրենք ցավում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի խախտման հետևանքով զոհերի համար։ Նա նշել է, որ իրենց դիրքորոշումն անփոփոխ է՝ հակամարտությունը չի կարելի կարգավորել ուժի կիրառմամ:

Մեկնաբանելով շփման գծում իրավիճակի սրումը՝ ԱՄՆ-ն կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին հրաժարվել ուժի կիրառումից։

«Մենք մտադիր ենք համատեղ աշխատանքով հասնել խաղաղության։ Մեր դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է»,-ասել է Հարֆը:

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արձանագրվել էին ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։ Դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։