02-08-2014 09:05

ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը

Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և զերծ մնալ վրեժխնդրության ակցիաներից շփման գծում, որտեղ բռնության վերջին բռնկման հետևանքով զոհվել են հայ և ադրբեջանցի զինծառայողներ, հայտնում է RIA Novosti-ն: «ԱՄՆ-ն անհանգստացած է շփման գծում բռնության սրմամբ, ինչը հուլիսի 31-ին հանգեցրել է զգալի զոհերի: Մենք ցավակցություն ենք հայտնում զոհերի ու վիրավորների ընտանիքներին և բոլոր կողմերին կոչ անում շտապ միջոցառումներ ընդունել՝ լարվածությունը նվազեցնելու համար, ինչպես նաև հարգել հրադադարի ռեժիմը»,- ասվում է Պետդեպի ներկայացուցչի հայտարարության մեջ: «Վրեժխնդրության ակտերն ու հետագա բռնությունը միայն կբարդացնեն խաղաղ կարգավորումը»,- հավելել է նա ու հավելել. «Մենք նաև կողմերին կոչ ենք անում ընդունել բանակցություններ սկսելու ԵԱՀԿ նախագահի հրավերը, որոնք կարող են տանել խաղաղ պայմանագրի կնքման»,- եզրափակել է Հարֆը՝ հստակեցնելով, որ ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Մինսկի խմբի շրջանակում և պատրաստ է օգել կարգավորման ջանքերին: