Բավ է պառակտվել
26-03-2014 10:15

ԱՄՆ կոչ է անում Եգիպտոսին մահապատժի չենթարկել Մուրսիի 529 կողմնակիցներին

ԱՄՆ իշխանությունները կոչ են արել Եգիպտոսին մահապատժի չենթարկել գահընկեց արված նախագահ Մուհամեդ Մուրսիի 529 կողմնակիցներին, որոնք դատապարտվել են մահապատժի: ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Մարի Հարֆը դատավճիռը «ցնցող» է կոչել: «Երկօրյա քննությունից հետո 529 մեղադրյալների նկատմամբ մահապատժի դատավճիռը չի համապատասխանում Եգիպտոսի իշխանությունների ստանձնած պարտավորություններին՝ մարդու իրավունքների ոլորտում: Այդ դատավժռի իրագործումը անընդունելի կլինի»,-ընդգծել է նա: Հարֆը նաեւ ընդգծել է, որ Եգիպտոսի իշխանությունները պետք է ապահովեն երկրի կայունությունն ու տնտեսական հեռանկարները, որը ներառում է «հանցագործությունների մեջ մեղադրվող բոլոր եգիպտացիների նկատմամբ արդար դատաքննության եւ իրավական ընթացակարգերի ապահովումը»: