Բավ է պառակտվել
30-06-2014 20:33

ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակացելու հարցում

ԱՄՆ-ը խրախուսում է Վրաստանի ինտեգրմանը ՆԱՏՕ-ին, բայց դրա համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր անդամների համաձայնությունը: Այդ մասին հայտարարել է սենատոր Բեն Քարդին՝ Վրաստան այցելության ժամանակ:
«ԱՄՆ-ը կարծում է, որբ ՆԱՏՕ-ն մեծ դեր է խաղում խաղաղության եւ կայունության ապահովման գործում: Մենք հաստատապես աջակցում ենք ռազմաքաղաքական դաշինքի ընդլայնման քաղաքականությանը Եվրոպայում եւ դաշինքին անդամակցելու Վրաստանի ձգտմանը, թեեւ այդ հարցով որոշումը ընդունվելու է կոնսենսուսի հիման վրա», - նշել է սենատորը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը Վրաստան է ժամանել հունիսի 29-ին: Ամերիկյան օրենսդիրների պատվիրակությոսւնը ղեկավարում է սենատոր Բեն Քարդինը (Եվրոպական անվտանգության եւ համագործակցության հարցերով հանձնաժողովի նախագահ եւ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի ավագ անդամ), հաղորդում է «Վրաստան Online»-ը: