Բավ է պառակտվել
20-09-2014 10:41

ԱՄՆ իշխանությունները 10 մլն դոլար են խոստանում լրագրողներին սպանած անձանց համար


ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել, թե պատրաստ են 10 մլն դոլարի չափով պարգեւատրել նրան, ով տեղեկություն կտրամադրի ամերիկացի երկու լրագրողներ Ջեյմս Ֆոուլիի եւ Սթիվեն Սոթլոֆի սպանությանը մասնակից անձանց մասին։ Համապատասխան օրինագծին հավանություն է տվել Կոնգրեսը, այս մասին հայտնում է AFP-ն։
Հիշեցնենք, որ օգոստոսի լույս 20-ի գիշերը ցանցում հայտնվել էր ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մահապատժի տեսագրությունը: ԱՄՆ-ի իշխանությունները ընդունել էին տեսագրության իսկությունը, որում ԻՊ գրոհայինները կտրում են գերու կոկորդը: Նրա սպանությունից հետո գրոհայինները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից պահանջել էին դադարեցնել իրենց դիրքերի ուղղությամբ ավիահարձակումները` սպառնալով սպանել նաեւ Սոթլոֆին:
Իսլամիստները կատարել էին իրենց սպառնալիքը` սեպտեմբերի 2-ին տեղադրելով Timе եւ Foreign Policy ամսագրերի թղթակից Սոթլոֆի մահապատժի տեսագրությունը: