30-07-2014 10:06

ԱՄՆ-ը մտադիր է Իրաքին 700 մլն դոլարի հրթիռ վաճառել

ԱՄՆ-ն մտադիր է 700 մլն դոլարի հրթիռ մատակարարել Իրաք։ Al Arabiya-ն տեղեկացնում է, որ սա ԱՄՆ-ի ամենախոշոր գործարքն է Ւրաքի հետ:

Վաշինգտոնը 5.000 հատ Hellfire տեսակի հրթիռ կվաճառի Իրաքին: Նման քայլով փորձ է արվում Իրաքին օգնել վերագրավել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրաված տարածքները:

ԱՄՆ-ն այս գործարքի շրջանակներում նաև զինվորականների վերապատրաստում կիրականացնի, նաև լոգիստիկ աջակցություն կտրամադրի:

Սպասվում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը չի արգելափակի այս գործարքը՝ օրենսդրական մակարդակում: