Բավ է պառակտվել
16-05-2014 08:43

Կալիֆոռնիայում լայնամասշտաբ հրդեհ է բռնկվել

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան-Դիեգո շրջանում բնական հրդեհ է տարածվել, կրակն իր ճիրաններն է առել 4 հազար հեկտար: Ըստ աղբյուրի՝ շրջանում հայտարարվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ: Շրջանի շերիֆի գրասենյակի աշխատակիցները քննում են Սան-Դիեգոյի մոտակայքում ինը բռնկումների պատճառները, վարկածների թվում է՝ կանխամտածված հրդեհումը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նահանգի Քեմպ-Պենդլթոն ռազմական բազայի տարածքից տարհանվել է 40 հազարից ավելի մարդ