Բավ է պառակտվել
27-05-2014 11:13

ԱՄՆ-ում հայկական խոշոր հանցախումբ է ձերբակալվել

Չորս տարի տևած հետաքննության արդյունքում, ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում, ապահովագրության վարչության խարդախությունների բաժինը 18 մարդու կալանավորելու որոշում են կայացրել, որոնք մեղադրվում են մեքենաների խոշոր գողությունների և ապահովագրության հետ կապված խարդախությունների մեջ, գրում է The Los Angeles Times-ը: Ըստ աղբյուրի 17 մարդ մեղադրվում է Լոս Անջելեսում, ևս մեկը Ֆրեսնոյում: Հանցախումբն օգտագործել է բանկային քարտերի տվյալները՝ գնելու 21 թանկարժեք մեքենաներ: Նրանք վթարի են ենթարկել մեքենաները և դրա դիմաց խոշոր փոխհատուցումներ են ստացել:
Հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է մեղադրյալներից 13-ը, 1-ը հայտարարել է հանձնվելու մասին, ևս չորսին հետախուզում են: Հատուկ գործողությանը մանսակցել են 100-ից ավելի իրավապահներ: Կասկածյալների գործողության արդյունքում տուժել են 11 ապահովագրական ընկերություններ: Դեռ հայտնի է ձերբակալվածներից 13-ի ինքնությունը՝ Շավաշ Գասպարյան, Էդուարդ Գասպարյան, Մինաս Գեւորգյան և Հարություն Գևորգյան, Վարդան Գրիգորյան և Սերգեյ Պալյան, Գայանե Սարգսյան, Փիթեր Երկանյան, Վարդուհի Թոփալյան, Ալբերտ Հակոբյան, Ավետիս Բարնասյան, Դիանա Գրիգորյան, Ժասմեն Թադևոսյան: