29-07-2014 09:11

ԱՄՆ-ն Եվրամիության հետ նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ

Ընթացիկ շաբաթվա ընթացքում հավանական է  ԱՄՆ-ն Եվրամիության հետ նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Նախօրեին  բրիֆինգի ժամանակ հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Թոնի Բլինքենը: «Մենք ենթադրում ենք, որ անհրաժեշտ է ձեռնարկել հավելյալ միջոցներ, և հենց դա են մտադիր անել այս շաբաթ եվրոպացիները և Միացյալ Նահանգները»,- ասել է Բլինքենը: Նրա խոսքերով՝ դա կապված է նրա հետ, որ Վաշինգթոնում չեն նկատել Մոսկվայի դիրքորոշման մեջ ռազմավարական փոփոխություններ: «Մենք ակնկալում ենք, որ այս շաբաթ եվրոպացի առաջնորդները հավեյլալ քայլեր կձեռնարկեն՝ ուղղված  ռուսական տնտեսության կարևորագույն ոլորտների դեմ»,- հավելել է Բլինքենը: