Բավ է պառակտվել
02-04-2014 10:06

ԱՄՆ եկեղեցիների խորհուրդը Օբամային խնդրել է աջակցել քեսաբահայերին

ԱՄՆ եկեղեցիների ազգային խորհուրդը նամակ է ուղարկել Օբամային՝ մտահոգություն հայտնելով Սիրիայում քրիսոտեական համայնքի ողբերգական վիճակի կապակցությամբ: «Չնայած որ բոլոր շրջանների կրոնական համայնքներն են հայտնվել այդ սարսափելի հակամարտության մեջ, հատուկ անհանգստություն է առաջացնում քրիստոնեական համայնքը, որը հաճախ ամենախոցելին է: Մեր ուշադրությունը հատկապես գրավել է Քեսաբի վրա հարձակումը»,-ասվում է նամակում, որով կոչ է արվում Օբամային «պաշտպանել խոցելի քրիստոնյա համայնքը» ու «վերականգնել Քեսաբի հայ համայնքի կայունությունը»: