04-03-2014 10:04

ԱՄՆ-ին է մոտենում հերթական ձնաբուքը

Դեռ նախորդ տարեվերջից Միացյալ նահանգները, եղանակային վատ պայմանների պատճառով քաոսի մեջ է, ինչը շարունակվում է մինչ օրս: ԱՄՆ-ին է մոտենում հերթական ձնաբուքը։ Այդ պատճառով ամերիկյան ավիաընկերությունները չեղյալ են համարել ավելի քան 1.300 չվերթ։ Իսկ հազարավոր չվերթներ իրականացվում են հետաձգումներով: Վատ եղանակային պայմանների գոտում կհայտնվի ավելի քան 100 մլն մարդ երկրի արևելյան շրջանում։ Նույնիսկ որոշ շրջաններում սպասվում է մինչև 30 սմ ձյուն։ Այժմ արդեն հարյուրավոր մարդիկ արգելափակվել են իրենց մեքենաներում։ Օդերևութաբանների կանխատեսումները մխիթարող չեն՝ առաջիկա մեկ օրում ձնաբուք կլինի նաև 16 նահանգներում, որտեղ ապրում է ավելի քան 90 մլն մարդ։
Ձյուն կտեղա առնվազն 2 օր, ընդ որում՝ միայն առաառաջին օրը կտեղա 25 սմ ձյուն։ Հաջորդ հինգշաբթի ցիկլոնը կհայտնվի նաև Նյու Յորքում։