Բավ է պառակտվել
05-05-2014 10:07

ԱՄՆ-ը կարող է 100 մլն դոլար օգնություն տրամադրել Ուկրաինային

ԱՄՆ-ի սենատորների մի խումբ նախապատրաստում է օրենք` Ուկրաինային 100 միլիոն դոլար ռազմական օգնություն տրամադրելու մասին, հայտնել է սենատոր Ջոն Մաքքեյնը:
ԱՄՆ-ի փողերն ուղղված են «ռուսական ագրեսիայի դեմ»: «Մենք ցանկանում ենք միջոցներ տրամադրել` ռուսական ագրեսիային հակազդելու նպատակով, ցանկանում ենք հասկացնել Պուտինին, որ նա թանկ է վճարելու, եթե ցանկանա զավթել Ուկրաինայի արեւելքը կամ թեկուզ հարավը», - ասվում է Մաքքեյնի հայտարարությունում:

Ըստ սենատորի` ռուսական իշխանությունները մտածում են ոչ միայն Ուկրաինայի արեւելքը, այլ նաեւ հարավը զավթելու, ինչպես նաեւ Մոլդովան եւ Մերձնեստրը բռնակցելու մասին: