Բավ է պառակտվել
16-06-2014 10:11

ԱՄՆ պետդեպն Իրաքում դեսպանատան անձնակազմի մի մասին տարհանելու մասին որոշում է կայացրել

Իրաքում դեսպանատան անձնակազմի մի մասին տարհանելու մասին որոշում է կայացրել ԱՄՆ պետդեպարտամենտը՝ Բաղդադի վրա «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական շարժման գրոհայինների հնարավոր հարձակման պատճառով: Այս մասին տեղեկացնում է interfax.ru-ն՝ հղում անելով Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակիին: Ըստ նրա` դեսպանատունը չի դադարեցնում աշխատանքը, սակայն դրա անվտանգությունն ուժեղացվելու է: Անձնակազմի մի մասին կտեղափոխեն Բաղդադից Բարսայում և Էրբիլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսություն, ևս մի մասին՝ Ամման:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ գրոհայինները վերահսկողության տակ են առել Իրաքում մի շարք բնակավայրեր և առաջ են շարժվում մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ: