Բավ է պառակտվել
25-01-2014 20:18

ԱՄՆ-ում դատարանը աննախադեպ ու սկանդալային որոշում ե ընդունել

 BBC-ին հայտնում է, որ, ԱՄՆ-ում դատարանը թույլ է տվել անջատել Թեքսասի բնակչուհի հղի Մարլիզ Մունյոսի կենսաապահովման համակարգը, որի մոտ ուղեղի մահ են արձանագրել: Ֆորթ-Ուորթի հիվանդանոցի բժիշկները արհեստականորեն պահպանում էին Մունյոսի օրգանիզմի գործունեւությունը պտուղը պաշտպանելու համար: Հաղորդում են, որ 33-ամյա Մարլիզ Մունյոսը երկու ամիս առաջ հանկարծակի կորցրել է գիտակցությունը, երբ հղիության 14-րդ շաբաթն էր ընթանում: Ամուսինը՝ Էրիկ Մունյոսը, հունվարի 14-ին դիմել է դատարան՝ հայտարարելով, որ կնոջ արհեստական կենսաապոհովումը հակասում է այն հայացքներին, որն իր կինն ուներ կենդանության օրոք: Նրա խոսքով՝ ոչ ինքը, ոչ էլ իր կինը չէին ցանկանա օրգանիզմն այդ վիճակում պահել: Որպես փաստարկ Մունյոսը հայտարարել է, որ ինքը կնոջ հետ նույնպես բժիշկներ են, ուստի կարող են այդ հարցի վերաբերյալ որոշում կայացնել: Մունյոսի իրավաբաններն ավելի ուշ պարզել են, որ 22 շաբաթական պտուղը ինչ-որ մի ընթացք թթվածին չի ստացել ու զարգացման «ակնհատ թերություններ» ունի, ինչի մասին նշված է բժշկական փաստաթղթերում: Մունյոսին ընդդիմացող հիվանդանոցը վկայակոչում է օրենքը, որն արգելում է հրաժարվել հղի կանանց համար կենսական կարևորություն ունեցող բուժումից: Այնտեղ նաև հայտարարում են, որ հոգ են տանում երեխայի կյանքի մասին: Դատարանը որոշել է, որ եթե Մունյոսը դե-ֆակտո մահացած է, ապա Թեքսասի օրենքվ նա չի կարող համարվել «հղի հիվանդ»: