Բավ է պառակտվել
11-10-2014 11:38

ԱՄՆ-ն ցանկանում է հնարավորինս արագ Թուրքիային ներգրավել ԻՊ-ի դեմ պայքարին

Սպիտակ տունն ընդգծել է Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին Թուրքիայի շուտափույթ միացման կարեւորությունը, այս մասին հաղորդում  է Reuters-ը։
ԱՄՆ-ի նախագահի ահաբեկչության դեմ պայքարի գծով օգնական  Լիզա Մոնակոն նախօրեին հանդիպել է Թուրքիայի հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանի հետ:
Մոնակոն երախտապարտություն է հայտնել Իրաքում եւ Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիայի աջակցության համար եւ ընդգծել թուրքական օգնության կարեւորությունը «Իսլամական պետության» թուլացման եւ ոչնչացման համապարփակ ռազմավարության շրջանակում։