Բավ է պառակտվել
14-06-2014 09:35

ԱՄՆ բնակիչների 66 տոկոսը դեմ է Գուանտանամո բանտի փակմանը

ԱՄՆ բնակիչների 66%-ը դեմ է Կուբայում Գուանտանամո բանտի փակմանը եւ բոլոր բանտարկյալներին ամերիկյան բանտերը տեղափոխելուն: Նման եզրակացության են հանգել Հանրային կարծիքի ամերիկյան ինստիտուտի կատարած հարցման արդյունքում (Գելապ ինստիտուտ):

Բանտը փակելու գաղափարին կողմ է ամերիկացիների 29%-ը:

Հարցումն անցկացվել է հունիսի 5-8-ը` «Թալիբանի» հինգ հրամանատարների հետ Աֆղանստանում գերության մեջ գտնվող ամերիկացի զինծառայողի փոխանակման օրերին: