Բավ է պառակտվել
11-07-2014 21:13

Ամենահզորը ԱՄՆ-ի բանակն է

Ամերիկյան Business Insider պարբերականը կազմել է աշխարհի ամենահզոր 35 բանակների ցուցակը:

Վարկանիշի հիմքում ընկած են այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են մարդկային ռեսուսները, տանկերի, ինքնաթիռների ատոմային մարտագլխիկների, ավիակիրների, սուզանավերի թիվը, ինչպես նաեւ բյուջեն: Ըստ պարբերականի ՝ ամենահզորը ԱՄՆ-ի բանակն է, թեեւ մի շարք ցուցանիշներով այն զիջում է ռուսական բանակին: Ռուսաստանի զինված ուժերը վարկանշային աղյուսակում երկրորդն են, երրորդ տեղը զբաղեցրել է Չինաստանը:

Ամերիկյան զորքերի ներուժային թիվը 145 մլն է, այն դեպքում, երբ ռուսական բանակում հաշվվումէ 69 մլն մարդ, ընդ որում ՌԴ-ն ունի 15 հազար տանկ ամերիկացիները՝ 8,3 հազար: ԱՄՆ-ի բանակի բյուջեն 612,5 մլրդ դոլար է կազմում, Ռուսաստանի բյուջեն՝ 76,6 մլրդ դոլար:

ԱՄՆ-ին եւ Ռուսաստանի հետեւում են Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի բանակները: