Բավ է պառակտվել
26-03-2014 10:28

ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցները հարբածության պատճառով արտաքսվել են

ԱՄՆ-ի գաղտնի ծառայության երեք աշխատակիցներ, որոնք Նիդեռլանդներում էին նախագահ Բարաք Օբամայի այցը նախապատրաստելու կապակցությամբ, ստիպված են եղել ԱՄՆ վերադառնալ, քանի որ հարբել են ու կարգուկանոն խախտել: Գաղտնի ծառայության երեք գործակալներն Ամստերդամից արտաքսվել են մարտի 23-ին` մինչ նախագահ Օբամայի ժամանելը Նիդեռլանդներ: Ըստ աղբյուրի` գործակալների անպատշաճ վարքի մասին, որոնցից մեկը հարբած է եղել, ԱՄՆ-ի դեսպանատանը հայտնել է հյուրանոցի աշխատակիցը, որտեղ բնակվում էին հատուկ ծառայության աշխատակիցները: Պարզվել է, որ ողջ գիշեր գործակալները հարբել էին, որից հետո նրանցից մեկը կորցրել էր գիտակցությունը հյուրանոցի միջանցքում:  Ըստ աղբյուրի` գործակալները Counter Assault Team ստորաբաժանման աշխատակիցներ են, որը մտնում է նախագահի պաշտպանության համար պատասխանատու ԱՄՆ-ի գաղտնի ծառայության կազմում: