Բավ է պառակտվել
12-06-2014 09:27

ԱՄՆ անօդաչու օդանավերը պակիստանցի գրոհայինի են ոչնչացրել

Ամերիկյան անօդաչու օդանավերը պակիստանցի առնվազն 16 գրոհայինի են ոչնչացրել:
Երկու գրոհներ են եղել՝ հունիսի 11-ի ուշ երեկոյան, երբ անօդաչու սարքը վերացրել էր վեց գրոհայինի, երկրորդը՝ հունիսի 12-ի առավոտյան՝ մի քանի ժամվա տարբերությամբ, այն պահին, երբ մարդիկ փորձում էին դուրս բերել առաջին հարձակումից զոհվածների մարմինները: Տեղի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը հաստատել է հարձակումների մասին տեղեկությունը եւ հայտարարել, որ անօդաչու սարքերը մինչ այժմ կարող են դեռ օդում լինել, փոխանցում է Lenta.ru-ն:

ԱՄՆ կառավարությունը անօդաչու օդանավերի գործի դնելու վիճահարույց ծրագիրը վերսկսել է հունիսի 9-ինԿարաչիի օդանավակայանի վրա հարձակումից հետո, երբ զոհվել էր 24 մարդ: Հարձակման պատասխանատվությունը հանձն է առել Պակիստանի «Թեհրիկ ի Թալիբան» ահաբեկչական խմբավորումը: