12-01-2014 10:55

Ամերիակացիներն ամանորը նշել են ոչ ավանդական ձևով

Ushilapyhvost.ru-ն տեղեկացնում , որ Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակիչները Նոր տարին նշել են տաքսաների քայլերթով, դեկտեմբերի 31-ին մոտ 200 կարճոտն ու երկարամարմին շներ իրենց տերերի հետ մասնակցել են ամենամյա միջոցառման, որն արդեն 9-րդ տարին անընդմեջ անցկացվում է Քի-Ուեսթ քաղաքում: Այս միջոցառումը տեղի է ունենում ոչ պաշտոնական, գրեթե ընտանեկան մթնոլորտում ու յուրատեսակ լրացում է ամանորյա տոնակատարություններին: Տաքսաները, նրանց տերերը եւ երկրպագուները հավաքվում են երկու կենտրոնական փողոցների անկյուններում ու սկսում են շների տոնական քայլերթը: Շատ շներ յուրահատուկ հագուստներ կամ զվարճալի աքսեսուարներ էին կրում: Անցյալ տարվա քայլերթի հաղթողները հոթ-դոգերի տեսքով հագուստ կրող տաքսաներն էին, ինչպես նաեւ բալետի պոչավոր պարուհին: Մրցուղին դիտավորյալ կարճ է ընտրված: Ծեր կամ վիրավոր տաքսաները քայլերթին մասնակցում են անիվների վրա: Միջոցառումն ուղեկցում է մեքենա՝ ջրով ու «տհաճությունների» արագ մաքրման փաթեթներով, որը ծառայում է նաև հոգնած շների համար, որոնք չեն ցանկանում այլեւս քայլել: