Բավ է պառակտվել
01-08-2015 08:37

Ամերիկայն հետախուզությունը հաստատել է Մոլլա Օմարի մահը

Ամերիկայն հետախուզությունը հաստատում է, որ զոհվել է թալիբների նախկին առաջնորդ Մոլլա Օմարը: Այդ մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ: «Չնայած նրան, որ հայտնի չեն կոկնրետ տվյալներ, թալիբների նախկին առաջնորդի մահը առավել լայն հնարավորություններ է ընձեռում Աֆղանստանում կայունության հաստատման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Աֆղանստանը Մոլլա Օմարի 2013 թ. ապրիլին զոհվելու մասին միայն 2015-ի հուլիսի 29-ն է հայնտել: Թալիբների առաջնորդը այդ ժամանակ հավանաբար Պակիստանում էր: Խմբավորման խորհուրդը Օմարի ժառանգ է նշանակել նրա տեղակալ Ահթարա Մոհամմադ Մանսուրին:
«Թալիբանը» իսլամիստական շարժում է, որ ծնունդ է առել Աֆղանստանում փուշտունների մեջ 1994 թվականին: 1996-2001 թթ-ին իշխում էր Աֆղանստանում և 2004 թ-ից Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան նահանգում: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 2003-ին շարժումը ճանաչեց որպես ահաբեկչակն վտանգ ներկայացնող: Մոլլա Օմարը շարժման հիմնադիրներից էր և փաստացի առաջնորդը: Չնայած նրան, որ խմբավորման մեջ նա բավական բարձր տեղ էր զբաղեցնում, շատ քիչ բան է հայտնի նրա մասին, անգամ չկա նրա արտաքինի հիմնավոր նկարագրությունը: Օմարի մահվան մասին հայտնում էին նաև առավել վաղ, սակայն թալիբները ամեն անգամ ժխտում էին այդօրինակ լուրերը: