Բավ է պառակտվել
14-04-2014 11:05

ԱՄՆ-ում մայրը տան նկուղում 7 նորածնի դի է պահել

ИТАР-ТАСС-ի փոխանցմաբ՝ Ամերիկյան Յուտա նահանգի Փլեսանթ-Գրոուվ քաղաքի ոստիկանությունը բնակելի տան նկուղում 7 նորածնի դի է հայտնաբերել: 1996-2006թթ.-ին լույս աշխարհ եկած երեխաներին սպանելու կասկածանքով ձերբակալվել է 39-ամյա Մեգան Հանթսմենը, որն ավելի վաղ բնակվել է այդ տանը։ Նախնական տվյալների համաձայն, նա եղել է երեխաների մայրը։ «Նրա ազգականներից մեկն ավտոտնակը մաքրելիս կասկածելի տուփ է գտել։ Երբ բացել է այն, հայտնաբերել է երեխայի մարմին»,- հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Ռոբերթսը։ Օրենքի պահապանները խուզարկել են տունն ու ընդհանուր առմամբ 7 տուփ են գտել, որոնց մեջ նորածնի մարմիններ են եղել։