Բավ է պառակտվել
17-09-2014 13:40

Գուամ Կղզում 7.1 մագնիտուտով երկրաշարժ է եղել

Խաղաղ օվկիանոսում՝ Միացյալ Նահանգներին պատկանող Գուամ կղզուց հյուսիս-արեւմուտք, 7,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Ստորգետնյա ցնցումները արձանագրվել են տեղական ժամանակով 16:14-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Սեյսմաբաների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գուամ կղզու վարչական կենտրոնից 34 կմ հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 171.6 կմ խորության վրա:
Ավերածությունների եւ տուժածների մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում: Ցունամիի վտանգի վերաբերյալ հայտարարություն չի ստացվել: