Բավ է պառակտվել
20-05-2017 14:51

ԱՄՆ-ի Տեխաս նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Տախասը դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի 46-րդ նահանգը:
Տեխասի ներկայացուցիչների պալատն այսօր միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող՝ 191 բանաձևի ընդունմանը:
Այդպիսով նահանգը 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում բնիկ հայկական համայնքի բնաջնջումը պաշտոնապես որակել է որպես Ցեղասպանություն:
Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի (ANCA) ղեկավար Նորա Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ներկայացուցիչների պալատին այն բանի համար, որ նրանք հայտնվել են «ճիշտ կողմում»: Նա կատարվածն «անհավանական հաղթանակ» է որակել:
1915թ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան ավանդաբար ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ 1,5 միլիոն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները, և չափազանց ցավոտ է արձագանքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է աշխարհի մի շարք պետությունների կողմից, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, ինչպես նաև Գերմանիայի Բունդեսթագը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ մասը, Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային Խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների Պալատը և Լեհաստանի Սեյմը: