Բավ է պառակտվել
30-07-2015 13:12

Ամերիկացի զինվորականները ապօրինի զենք էին փոխադրում Ուկրաինա

Ավստրիական ոստիկանությունը Վիեննայի Շվեխատ օդանավակայանում ձերբակալել է զինվորականների մի խումբ ԱՄՆ-ից, ովքեր Ուկրաինա էին գնում հրազենով` M-16 գրոհային հրացաններով և ատրճանակներով, որոնց համար նրանք թույլատրություն չունեին:
Զենքը հայտնաբերվել էր իրավապահ մարմինների կողմից ուղեբեռի ստուգման ժամանակ:
Ինչպես հայտնում է ավստրիական ,,Կուրիր’’ հրատարակությունը, միջադեպը տեղի էր ունեցել մի քանի օր առաջ: 9 զինվորականներ գնւոմ էին Վաշինգտոնից Ուկրաինա: Ավստրիական պաշտպանական ծառայության ներկայացուցիչ Միխաել Բաուերը հայտարարել է ,, Իրավապահ մարմինների անհանգստությունը իրոք մեծ էր, քանի որ զենքը փոխադրվում էր ապօրինի: Այդ իսկ պատճառով նրանք անմիջապես ձերբակալվել էին և ուղղարկվել հարցաքննության: Լրացուցիչ տեղեկացվել էին ամերիկյան դեսպանատունը և Ավստրիայի` ահաբեկչության դեմ պայքարի և սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայությունը:
Ավստրիական խմբագրության տվյալներով, ամերիկյան զինվորականները ուղղակի մոռացել էին ստանալ անհրաժեշտ թույլատրությունը: Զենքի փոխադրման թույլատրության դիմումը ԱՄՆ դեսպանատուն մերժվել էր, ինչից հետո զինվորականները ստիպված էին վերադառնալ Վաշինգտո: Նրանց թույլատրվեց իրենց հետ տանել զենքը: