Բավ է պառակտվել
19-11-2015 12:36

ԵՄ-ն կարող է երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 3-ից 12 ամիս ժամկետով

 

ԵՄ-ն պատրաստել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու երեք տարբերակ,- գրում են ամերիկյան ԶԼՄ-ները: Ինչպես նշվեց, տնտեսական ճնշումը կարող է երկարաձգվել մինչև Մինսկի համաձայնագրի լիարժեք իրականացումը:  ԵՄ-ն կարող է երկարաձգել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները մինչև Ուկրաինայում խաղաղության համաձայնագրերի իրականացումը: Այս մասին հաղորդվում է, հղում անելով անանուն եվրոպացի պաշտոնյաներին ու դիվանագետներին: «Պաշտոնյաներն ասում են, որ հնարավոր են երեք տարբերակներ` պատժամիջոցների երկարաձգումը ևս վեց ամսով, մեկ տարով, կամ ավելի կարճ ժամանակահատվածով` երեք - չորս ամսով, Մոսկվային ցույց տալու համար,, որ Եվրոպական դաշինքը ճանաչում է Ուկրաինայի հետ կապված որոշակի զիջումները», - գրում է պարբերականներից մեկը: Միևնույն ժամանակ, ըստԲրյուսելի աղբյուրների , կա «ընդհանուր համաձայնություն այն մասին, որ Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը պետք է շարունակվի, քանի դեռ Ուկրաինայի խաղաղ կարգավորման նախագիծը ամբողջությամբ չի իրականացրել»: Ինչպես ավելի վաղ նշում էր Եվրոպական խորհրդի նախագահ, Դոնալդ Տուսկը, չնայած « վերջին շաբաթների ընթացքում որոշ առաջընթացի, ակնհայտ է, որ բոլոր Մինսկի համաձայնագրերը դեռ լիովին չեն իրականացվել: Ըստ նրա, «դա պետք է արտացոլված լինի ԵՄ պատժամիջոցների առաջիկա վերանայման մեջ»: The Wall Street Journal-ը նշում է, որ ԵՄ-ն մոտ է պատժամիջոցների երկարացմանը, չնայած` Փարիզում ահաբեկչական հարձակումներից հետո, Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու փորձին: Սպասվում է, որ եվրոպայի առաջնորդները կքննարկեն հակառուսական պատժամիջոցները դեկտեմբերի կեսերին, բայց չի բացառվում, որ խնդիրը կարող է լուծվել ավելի վաղ: Հիշեցնենք, որ ավելի վաղ, գերմանական լրատվամիջոցները, հղում անելով Եվրոպական միության ղեկավարության աղբյուրին հաղորդում էին, որ դեկտեմբերին, Եվրոպական Միությունը մտադիր է երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս վեց ամսով: