Բավ է պառակտվել
17-02-2016 11:38

Ամերիկյան ընկերությունը հեռանում է Ադրբեջանից

Ամերիկյան Exxon South Caspian Limited նավթագազային ընկերությունը, որը Exxon Corporation-ի մասն է կազմում, հայտնել է, որ փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը:
Վարկատուները կարող են երկու ամսվա ընթացքում իրենց պահանջները ներկայացնել:
1999թ. Exxon South Caspian ձեռք էր բերել Բաքվից 180 կմ հեռավորության վրա՝ Կասպից ծովում գտնվող «Արազ Ալով Շարգ» ծովային հեռանկարային կառույցի մշակման մասնակցության 15 տոկոսը: Ընկերության գործընկերներն էին BP-ն (օպերատոր)՝ 15 տոկոս, նորվեգական Statoil-ը՝ 15 տոկոս, թուրքական TPAO-ն՝ 10 տոկոս, կանադական Alberta Energy-ն՝ 5 տոկոս ու SOCAR-ը՝ 40 տոկոս:
Այդ ժամանակաշրջանում անհրաժեշտ կապիտալ ներդրումների գումարը նախագծում գնահատվում էր չորս միլիարդ դոլար: Նախագիծը սառեցվել է մինչեւ Ադրբեջանն ու Իրանը կլուծեն Կասպից ծովի կարգավիճակի հարցը: