Բավ է պառակտվել
10-11-2015 09:12

Ամերիկուհին իմացել է հղիության մասին ծննդաբերությունից մեկ ժամ առաջ

Ամերիկուհին իմացել է հղիության մասին ծննդաբերությունից մեկ ժամ առաջ: 47-ամյա Ջուդի Բրաունը հիվանդանոց է գնացել, քանի որ որովայնի շրջանում ցավեր է ունեցել: Կինը կարծել է, որ ցավերը լեղապարկում քարերից է, բայց բժիշկներն անմիջապես պարզել են, որ կինը ծննդաբերում է: Կինը զարմացել է, երբ իմացել է, որ հղի է, առավել ևս՝ որ արդեն պետք է ծննդաբերի: Հիվանդանոց գալուց մեկ ժամ անց կինն ունենում է առողջ աղջիկ: Փոքրիկին անվանում են Կարոլին Ռոուզ՝ ի պատիվ երկու տատիկների: Բրաունի խոսքով, նա ամուսնու հետ ապրում է 22 տարի, երեխաներ չունեն: Կինը նկատել է, որ իր մարմնի հետ ինչ-որ փոփոխություններ են լինում, բայց չի մտածել, որ դա կապված է հղիության հետ: Գինեկոլոգները նշում են, որ նման դեպքերը հազվադեպ են, բայց արտացոռ որևէ բան չկա: 40 տարեկանից բարձր շատ կանայք սովորաբար կարծում եմ, որ արդեն չեն կարող հղիանալ, այդ իսկ պատճառով հրաժարվում են պաշտպանվել: