Բավ է պառակտվել
08-06-2015 08:33

Ամերիկուհին պատրաստվում է դառնալ Խաղաղ օվկիանոսը հատած առաջին կինը

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի բնակչուհի Սոնյա Բաումշտեյնը հունիսի 7-ին թիավարվող նավակով մեկնել է անչափ վտանգավոր ճամփորդության, որի շրջանակներում կինը փորձելու է միայնակ անցնել Խաղաղ օվկիանոսը: Բաումշտեյնը մտադիր է դառնալ առաջին կինը, ով միայնակ հատել է Խաղաղ օվկիանոսը: Հայտնի է, որ 29-ամյա կնոջ նավակը պատրաստվել է հատուկ պատվերով: Այն ունի 7 մ երկարություն, կշռում է 300 կգ և չունի ո'չ շարժիչ, ո'չ առագաստներ: Բաումշտեյնը մտադիր է օրական թիավարել 14-16 ժամ, եթե իհարկե եղանակային պայմանները բարենպաստ լինեն: Հայտնի է, որ կինը պետք է 9.600 կմ ջրային տարածություն հաղթահարի` Ճապոնիայի ափերից հասնելով Սան Ֆրանցիսկո: Բաումշտեյնը հույս ունի ճամփորդությունն ավարտել սեպտեմբերին: Աղբյուր հավելում է, որ պատմության ընթացքում գրանցել է Խաղաղ օվկիանոսը թիավարվող նավակով բարեհաջող հատելու ընդամենը 3 դեպք: Հետաքրքրական է, որ դեռևս ոչ մի կնոջ չի հաջողվել անել դա: