Բավ է պառակտվել
10-06-2015 12:04

Ամերիկացիները կողմ են ՌԴ-ի դեմ միջուկային զենքի կիրառմանը

Ամերիկյան բլոգեր Մարկ Դայսը, որոշել է ստուգել՝ պատրա՞ստ են արդյոք ԱՄՆ-ի քաղաքացիները  սատարել այլ երկրի հանդեպ միջուկային զենքի կիրառումը: Նա դուրս է եկել  Սան-Դիեգոյի առափնյա տարածք  և դիմել է անցորդներին՝ համապատասխան խնդրագիր ստորագրելու խնդրանքով: Մարկ Դայսը ամերիկացիներին դիմելով խնդրել է, որ նրանք իրենց ստորագրությունը թողնեն՝ սատար կանգնելու համար ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի, իբրև թե գոյություն ունեցող նախագծի, ըստ որի պետք է միջուկային հարված հասցվի ՌԴ-ին:
«Դա միակ ճանապարհն է՝ մեր առավելությունը պահպանելու համար»,- վստահեցրել է բլոգերը անցորդներին: Նա պատմել է այն մասին, որ ՌԴ-ն «խախտում է միջազգային պայմանագրերը» և նրան «ընդամենը պետք է հաղորդագրություն ուղարկել այն մասին, որ ԱՄՆ-ն միակ գերտերությունն է»:
 Ութ մարդկանցից, որոնց դիմել էր բլոգերը, և ոչ ոք չի հրաժարվել իր ստորագրությունը դնել այդ «փաստաթղթի տակ»: Միայն փորձարարության մասնակիցներից մեկի ուղեկցորդուհին է կասկածանքով վերաբերվել այն հանգամանքին, որ նման ծրագիր գոյություն ունի:
Այս նյութի տեսագրությանն արված իր մեկնաբանության մեջ Մարկ Դայսը նշում է, որ հետազոտության նման արդյունքները «տագնապ են հարուցում»:
Հետագայում բլոգերը իր հետազոտության վերաբերյալ մեկնաբանություն է գրել նաև Twitter սոցկայքում, որում ասվում է.« Օբամայի զոմբիները աջակցում են ՌԴ-ի դեմ միջուկային հարվածի ծարագրին, որպեսզի ԱՄՆ-ն պահպանի գերտերության իր կարգավիճակը»: