Բավ է պառակտվել
28-03-2014 10:06

Ամերիկացիները կանխատեսում են ՛՛Սառը պատերազմ՛՛ ՌԴ հետ

Ամերիկացիների մի մասը կարծում է, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը նոր «սառը պատերազմի» փուլ են մտնում, վկայում է Gallup-ի անցկացրած վերջին սոցհարցման արդյունքները։ Պատասխանողների 50 տոկոսը կարծում է, որ եւս մեկ «սառը պատերազմ» է սպասվում։ Նրանց հետ համաձայն չի հարցվողների 43 տոկոսը։ Նշվում է, որ 1991թ., անմիջապես «սառը պատերազմի» ավարտից առաջ, այդ նույն ծառայությունը համարժեք սոցհարցում էր անցկացրել։ Այն ժամանակ միայն 25 տոկոսն էր նշել, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը նորից կարող են «սառը պատերազմի» ուղու վրա դուրս գալ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Հարկ է նշել, որ նոր հակամատություններ կանխատեսողների շարքում գերակշռող են «սառը պատերազմ» տեսած տարեց ամերիկացիները՝ 65 տարեկանից ոչ պակաս։ 18-29 տարեկան մարդկանց 36 տոկոսը նոր հակամարտություն չեն սպասում։ Նրանց մեծամասնությունը «սառը պատերազմից» հետո են ծնվել։ Հարցման արդյունքների վրա ազդել են նաեւ քաղաքական հայացքները։ Դեմոկրատների կեսը եւ անկուսակցականները կարծում են, որ վերադառնում ենք երկու գերտերությունների միջեւ հակամարտության ժամանակաշրջան։ Նրանց հետ համամիտ չէ հարցված հանրապետականների երկու երրորդը։ Gallup ծառայությունը մարտի 22-ին եւ 23-ին հեռախոսով հարցման էր ենթարկել 50 նահանգներում եւ Կոլոմբիայի Դաշնային շրջանում ապրող 1012 ամերիկացու։