Բավ է պառակտվել
05-03-2014 11:43

Այսօր մոլորակի ամենատարեց մարդու ծնունդն է

The Daily Mail-ի փոխամցմամբ՝ աշխարհի ամենատարեց մարդը` ճապոնուհի Միսաո Օկավան, այսօր նշում է իր 116-ամյակը: Ճապոնուհին աշխարհի ամենատարեց բնակչի տիտղոսը ստացել է անցած տարվա հունիսին, ինչը հաստատվել է Գինեսի ռեկորդների գրքի պատվոգրով: Երկարակյաց են նաև ճապոնուհու զավակները. որդին 94, իսկ դուստրը 92 տարեկան է: Միսաո Օկավան նշել է, որ իր երկար կյանքի ամենաերջանիկ պահը եղել է ամուսնությունը և երեխաների ծնունդը: Կյանքի ամենատխուր դեպք է անվանել ամուսնու մահը, ով կյանքից հեռացել է 83 տարի առաջ: Վերջինս նաև բացել է երկարակեցության իր գաղտնիքներ, որոնց շարքում նշել է առողջ սննդակարգը և լավ քունը: Նա օրական քնում է 8 ժամից ոչ պակաս, օրական երեք անգամ հաց է ուտում: