15-09-2014 10:28

Ամազոնի վրա կլիմայի փոփոխությունների ուսումնասիրման աշտարակ է կառուցվում

Ամազոնի վրա սկսվել է հսկայական՝ 325 մետրանոց աշտարակի կառուցումը՝ կլիմայի փոփոխություններին հետևելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բրազիլիայի իշխանությունները հաղորդում են, որ այդ կլիմայական դիտարանում կուսումնասիրվեն կլիմայի փոփոխությունները, խոնավությունը, մթնոլորտի աղտոտումը, ամպերի ձևավորումը և կլիմային առնչվող այլ տվյալներ: