Բավ է պառակտվել
07-07-2014 15:37

Ալիևը ղարաբաղի հարցով ՛՛հրահանգներ է տվել՛՛

Ադրբեջանական կայքերը գրում են, որ նախագահ Իլհամ Ալիեւը դեսպաններին հրահանգներ է տվել, թե ինչ պետք է անեն «ղարաբաղյան հարցի ուղղությամբ»:

Ադրբեջանի լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվում ընթանում է Ադրբեջանի դիվանագիտական ծառայությունների մարմինների ղեկավարների V խորհրդակցությունը: Ըստ նախագահի աշխատակազմի պետի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի` հանդիպմանը մասնակցած նախագահ Իլհամ Ալիեւը իր ելույթի 30 րոպեն նվիրել է ղարաբաղյան հիմնախնդրին:

«Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ՄԱԿ-ի ԱԽ-ի, Չմիավորման շարժման եւ այլ միջազգային կազմակերպությունների ակնդետ ուշադրության կենտրոնում է», - հայտնել է Մամեդովը, հավելելով, որ ըստ Ալիեւի, հիմնախնդիրը «պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղը երբեք ընդգրկված չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, այդպիսով` ԼՂՀ-ին ինքնորոշումը չի հակասում ԱՀ-ի տարածքային ամբողջականությանը: