13-08-2014 13:37

Ալիևի նստավայրի մոտ ամուսիններ են ինքնահրկիզվել

Ադրբեջանի նախագահական նստավայրի մոտ ամուսիններ են ինքնահրկիզվել, տեղեկացնում է haqqin.az կայքը:
39-ամյա Էլչին Ալիմուրադովն ու նրա կինը՝ 32-ամյա Ժալյա Սալահովան, ինքնահրկիզվել են, քանի որ Սումգայիթում գտնվող իրենց տունը քանդել են:
Էլչին Ալիմուրադովը Ղարաբաղյան պատերազմի վետերան է և մասնակցել է Թարթառի մարտերին:
Ամուսինները տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են այրվածքաբանական կենտրոն: Կնոջ վիճակը գնահատվում է ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: