Բավ է պառակտվել
05-06-2014 13:13

Ալիևը շնորհակալ է Նազարբաևից

Թուրքական Բոդրում քաղաքում, հանդիպել են Ադրբեջանի և Ղազախստանի նախագահները, տեղեկացնում է haqqin.az-ը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր` տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում։
Զրույցի ընթացքում Իլհամ Ալիևը Նուրսուլթան Նազարբաևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը։ Իլհամ Ալիևն իր և ողջ ադրբեջանցի ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Նազարբաևին՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը սատարելու համար։
Հիշեցնենք, որ Աստանայում մայիսի 29-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Նազարբաևն անդրադարձել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակին և կոչ էր արել Հայաստանին Եվրասիական միություն մտցնել միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով։