Բավ է պառակտվել
27-08-2014 09:36

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը: Աբդուլլա Գյուլը գոհունակություն է հայտնել իր նախագահության ընթացքում երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ: Նախագահ Իլհամ Ալիևը հատուկ ընդգծել է Աբդուլլա Գյուլի մեծ վաստակը Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամական կապերի զարգացման գործում: Նա վստահություն է հայտնել, որ ռազմավարական գործընկերության վրա հիմնված երկկողմ կապերը այսուհետ էլ կշարունակեն զարգանալ