Բավ է պառակտվել
10-10-2013 13:43

Լիբիայի վարչապետին բերման են ենթարկել, և ոչ առևանգել

Լիբիայի ներքին գործերի նախարարության հանցավորության դեմ պայքարի վարչությունը հաստատել է, որ երկրի ժամանակավոր կառավարության նախագահ Ալի Զեյդանին գրոհայինները չեն առևանգել, այլ բերման են ենթարկել ՆԳՆ-ի աշխատակիցները, գրում է «Взгляд»-ը:

«Ալի Զեյդանը բերման է ենթարկվել երկրի ՆԳՆ-ի աշխատակիցների կողմից: Նրան չեն առևանգվել»,- հայտնել են ներքին գործերի նախարարությունից:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Տրիպոլիի հյուրանոցներից մեկից զինված մարդիկ առևանգել են Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանին: