Բավ է պառակտվել
18-03-2014 10:45

«Ուկրաինական պետության համար պատերազմի վտանգն իրական է». երկրի նախագահ (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը դիմել է ուկրաինացիներին և բացատրել զորահավաք հայտարարելու մասին հրամանի անհրաժեշտությունը: Իր ուղերձում նա նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները կանեն հնարավորը Ռուսաստանի հետ կոնֆլիկտը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, սակայն ուկրաինական պետության համար պատերազմի վտանգն իրական է:
Վերջինիս խոսքով՝ Ուկրաինան ամեն օր ուժեղացնում է իր պաշտպանական հնարավորությունները և պատրաստ է պաշտպանել իր երկրի ամբողջականությունը:
Հարկ է նշել, որ մարտի 16-ին կայացել էր Ղրիմի հանրաքվեն, որի ընթացքում ղրիմցիների 96.77%-ը կողմ էր արտահայտվել Ռուսաստանին միանալուն։ Երեկ արդեն պաշտոնական Ղրիմը հայտարարել էր թերակղզու պաշտոնական միավորը ռուբլին դարձնելու և մոսկովյան ժամանակի անցնելու մասին։