07-06-2014 14:57

Ուկրաինան պետք է միասնական, ամբողջական պետություն լինի.Լուկաշենկո

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությունից հետո, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր կարծիքով Ուկրաինան պետք է միասնական, ամբողջական պետություն  լինի, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Ուկրաինան պետք է միասնական, ամբողջական պետություն  լինի  եւ այդպիսին  կլինի», - ասել է նա ու հավելել.  «Կարեւորն այն է, որ ուկրաինացիները դուրս գան այս վիճակից:  Ես չեմ կարծում, որ դրությունն աղետալի է: Չափազանց շատ են կրքեր բորբոքվում, չափազանց շատ են խոսակցությունները: Պարզապես հարկավոր է հանդարտվել եւ կայունացնել իրավիճակը»: