21-08-2015 08:28

Հունաստանի վարչապետը հրաժարական է տվել

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարական է ներկայացրել: Ցիպրասն ասել է, որ հայտարարությունից հետո իր ու կառավարության հրաժարականը ներկայացնելու է երկրի նախագահին: Հրաժարական ներկայացնելուն զուգահեռ, վերջինս հանդես է եկել նաև նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կոչով: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ այդ ընտրությունները նախատեսվում են սեպտեմբերի 20-ին: Իսկ Ցիպրասը հրաժարական է տալիս` դրանց անարգել մասնակցելու համար: