Բավ է պառակտվել
21-09-2015 11:07

Ցիպրասը վերընտրվել է Հունաստանի վարչապետի պաշտոնում

Հունաստանում անցկացվել են  խորհրդարանական ընտրությունները, որոնք նշանակվել էին մեկ ամիս առաջ` հատուկ կարգով, երբ գործող վարչապետը հրաժարական էր տվել: Այժմ ԶԼՄ-ները, էքզիթ-փոլերի հարցումների հիման վրա հայտնում են, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը վերընտրվել է իր նախկին պաշտոնում:  Նրա ՍԻՐԻԶԱ ձախակողմյան կուսակցությունը հաղթել է աննշան առավելությամբ` հավաքելով 35.5 տոկոս ձայներ: Իրենց պարտությունն այս ընտրություններում արդեն ընդունել է Հունաստանի պահպանողականների առաջնորդը: Հիշեցնենք, որ Ցիպրասը հրաժարական էր ներկայացրել օգոստոսի 20-ին: