Բավ է պառակտվել
06-11-2015 13:19

Լուկաշենկոն 5-րդ անգամ ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը

Բելառուսում հոկտեմբերի 11-ին անցկացված նախագահական ընտրություններում արդեն 5-րդ անգամ հաղթած Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է պաշտոնը։ Մինսկի Անկախության պալատում հանդիսավոր միջոցառման ժամանակ Լուկաշենկոն ձեռքը դրել է Սահմանադրության հատուկ օրինակի վրա ու բելառուսերենով երդվել։ 
«Ստանձնելով Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ հանդիսավորությամբ երդվում եմ հավատարմորեն ծառայել Բելառուսի ժողովրդին, հարգել ու պաշտպանել օրենքը, մարդու և քաղաքացու իրավունքները, հետևել ու պաշտպանել Բելառուսի Հանրապետության սահմանադրությունը, բարեխղճորեն կատարել ինձ վրա դրված պարտավորությունները»,-ասված է երդման տեքստում։ 
Երդմնակալությունից հետո Լուկաշենկոն ստորագրել է պաշտոնը ստանձնելու մասին ակտը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան նրան է հանձնել նախագահի վկայականը։ 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոն դարձյալ Բելառուսի նախագահ է դարձել՝ հավաքելով ձայների 83,5% -ը։