Բավ է պառակտվել
12-10-2015 09:14

Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է Բելառուսի նախագահ

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է երկրում կայացած նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 83,49 տոկոսը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան։ Այս ընտրությունների ցուցանիշը գործող նախագահի համար դարձել է լավագույնը բոլոր ընտրությունների ընթացքում, որոնց նա մասնակցել է. 1994 թվականին նա հավաքել էր ձայների 80,6 տոկոսը, 2001-ին՝ 75,65 տոկոսը, 2006-ին՝ 83,0 տոկոսը, 2010-ին՝ 79,65 տոկոսը: ԿՏՀ նախագահը նշել է, որ նախնական տվյալներով, ընդդիմադիր «Ասա ճշմարտությունն» արշավի ակտիվիստ, Բելառուսի պատմության մեջ առաջին կին թեկնածու Տատյանա Կորոտկևիչը ստացել է ձայների 4,42 տոկոսը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Գայդուկևիչը՝ 3,32 տոկոսը, Բելառուսի հայրենասիրական կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ուլախովիչը՝ 1,67 տոկոսը: Բոլորին դեմ քվեարկել է ընտրողների 6,4 տոկոսը։ ԿԸՀ-ի նախնական տվյալներում ներառված չեն Բելառուսի սահմաններից դուրս կայացած քվեարկության արդյունքները։