Բավ է պառակտվել
14-03-2014 16:47

Այսօր Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրն է

Այսօր լրանում է 20-րդ դարի մեծագույն ֆիզիկոս, հարաբերականության տեսության հեղինակ Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան 135-ամյակը։ Այս կապակցությամբ adme.ru-ն ներկայացրել է տաղանդավոր գիտնականի լավագույն ասույթներից մի քանիսը։
1. Աշխարհում կա անվերջանալի միայն 2 բան՝ տիեզերքն ու հիմարությունը. թեկուզ տիեզերքի հաշվով ես այդքան էլ վստահ չեմ։
2. Կյանքը հեծանիվ վարելու պես բան է. հավասարակշռությունը պահելու համար հարկավոր է շարժվել։
3. Հարց, որն ինձ փակուղու առաջ է կանգնեցնում՝ ե՞ս եմ խենթ, թե՞ իմ շրջապատը։
4. Երբեք սխալներ չգործած մարդը երբեք որևէ նոր բան չի փորձել։
5. Հաղթելու համար նախևառաջ պետք է խաղալ։