Բավ է պառակտվել
14-11-2014 08:27

«Իսլամական պետությունն» ու «Ալ Կաիդան» դաշինք են կնքել

«Իսլամական պետություն» և «Ալ Կաիդա» խմբավորումները դաշինք են կնքել ընդդեմ Սիրիայում իրենց հակառակորդների, հայտնում է Associated Press-ը: Ըստ աղբյուրի՝ երկու ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների գաղտնի հանդիպումը, որին մասնակցել են նաև գրոհայիններ Աֆղանստանից և Պակիստանից, կայացել է նոյեմբերի 2-ին Աթաբեր քաղաքում՝ Հալեպից դեպի արևմուտք։
Հանդիպման ընթացքում խմբավորումները պայմանավորվել են վերջ տալ փոխադարձ հակասություններին և սկսել համատեղ գործողություններ ընդհանուր թշնամիների դեմ, մասնավորապես, ընդդեմ Սիրիայի հեղափոխական ֆրոնտի, որին աջակցում է ԱՄՆ-ն։ Հանդիպման մասին տեղեկությունը հաստատել է ընդդիմության դաշտային հրամանատար Աբու Մուսաֆերը։ Նրա խոսքով՝ խմբավորումները պայմանավորվել են նաև համատեղ գործել ընդդեմ քուրդ ապստամբների Սիրիայի հյուսիսում, որտեղ դեռևս ընթանում են ռազմական գործողություններ։