Բավ է պառակտվել
04-09-2014 09:06

Հնդկաստանում «Ալ-Քաիդայի» թևի ստեղծման մասին է հայտարարել խմբավորման առաջնորդը

«Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման Ալ-Զավահիրին հայտարարել է արմատական խմբավորման հնդկական թևի ստեղծման մասին, որն իր խոսքով՝ կոչված է ջիհադի դրոշը տանել Հարավային Ասիայի երկրներով, փոխանցում է BBC-ն:
Փորձագետները Զավահիրիի հայտարարությամբ տեսագրության հայտնվելը բացատրում են «Իսլամական պետություն» մրցակից խմբավորման ջիհադիստներից նախաձեռնությունը զավթելու փորձով: Ներկայում «Իսլամական պետության» վերահսկողության տակ են գտնվում Իրաքի և Սիրիայի հյուսիսում և արևմուտքում զգալի տարածքներ: Զավահիրիի խոսքով՝ նոր ստորաբաժանումը կկոտրի սահմանները և տարածաշրջանում կմիավորի մուսուլմաններին՝ պայքար մղելով Հնդկաստանում, Մյանմարում և Բանգլադեշում: