Բավ է պառակտվել
21-06-2016 15:17

Անջելինա Ջոլին և Ջոն Քերին փախստականներին վերաբերող հարցեր են քննարկել

Հոլիվուդյան դերասանուհի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով հատուկ դեսպան Անջելինա Ջոլին Վաշինգթոնի ԱՄՆ պետդեպարտամենտ է այցելել: Օսկարակիր դերասանուհին պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է փախստականների հարցերի ներկայիս ճգնաժամը:

«Մարդկանց խնդրում եմ հասկանալ, որ 65 մլն մարդ լքել են իրանց բնակավայրերը հակամարտությունների պատճառով, մենք դեմ առ դեմ ենք դուրս եկել համաշխարհային պատերազմների հետ, մենք չենք կարող ոչ անտեսել այն, ոչ էլ մեջքով շրջվել»,-ասել է Ջոլին:

Դերասանուհու խոսքով կա ընտրություն՝ կամ ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, կամ էլ միավորվել այլ երկրների հետ և լուծում գտնել: