Բավ է պառակտվել
29-08-2014 10:33

ԱՄՆ պետդեպարտամենտը վերանայում է որոշ հյուպատոսական ծառայությունների գները

ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում նշված է,որ ԱՄՆ պետդեպարտամենտը վերանայում է որոշ հյուպատոսական ծառայությունների գները, փոխանցում է korrespondent.net-ը: 2014 թվականի սեպտեմբերի 12-ին ներգաղթային արտոնագրերի կատեգորիաների մեծ մասի համար հավաքվող գումարները կփոխվեն, մինչդեռ ոչ ներգաղթային արտոնագրի համար գումարները հիմնականում կմնան անփոփոխ:
Այդկերպ Պետդեպարտամենտը «նպատակ ունի, որքանով դա հնարավոր է, վերականգնել հյուպատոսական ծառայությունների տրամադրման ծախսերը հյուպատոսական վճարումների հաշվին»:
Այսպիսով՝ ԱՄՆ քաղաքացիների կամ երկրի մշտական բնակիչների մտերիմ բարեկամների համար արտոնագրի վճարը կկազմի 325 դոլար՝ ներկայիս 230-ի փոխարեն: ԱՄՆ-ում աշխատանքի հետ կապված արտոնագրերի ծառայությունների գները, հակառակը, 405-ից կնվազեն մինչև 345 դոլարի: Կավելանա նաև ԱՄՆ քաղաքացիների հետ ամուսնանալ ցանկացող արտասահմանցիների համար արտոնագրերի վճարները՝ 240-ից 265 դոլար: Իսկ ներդրողների համար արտոնագրերի վճարները կնվազեն՝ 270-ից հասնելով 205 դոլարի: